Բայդենը չի հերքել Պուտինի հետ հունվարին անձնական հանդիպման հնարավորությունը

Բայդենը չի հերքել Պուտինի հետ հունվարին անձնական հանդիպման հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի հերքել հունվարին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպման հնարավորությունը։ Այս մասին գում է ՏԱՍՍ-ը։

Դելավերում լրագրողները երկրի ղեկավարին հարցրել են, թե արդյոք նա անձամբ կհանդիպի Պուտինի հետ հաջորդ ամսվա վերջին։

 «Կտեսնենք», - պատասխանել է Բայդենը։ 

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը երեքշաբթի ավելի վաղ ասել է, որ ԱՄՆ պաշտոնյաներն ակնկալում են խորհրդակցություններ ռուս պաշտոնյաների հետ, որոնք նախատեսված են հունվարի 10-ին՝ կենտրոնանալով ռազմավարական կայունության խնդիրների վրա: ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ՏԱՍՍ-ին ասել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն Բրյուսելում՝ Ժնևում Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչների հանդիպումից հետո։ Դեկտեմբերի 26-ին Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մոսկվային հրավիրել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ գումարել հունվարի 12-ին, երբ նախատեսվում է Դաշինքի ռազմական կոմիտեի նիստը ղեկավարների մակարդակով: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում