«Միսս ԱՄՆ 2019» մրցույթի հաղթողն ինքնասպանություն է գործել Նյու Յորքում
«Միսս ԱՄՆ 2019» մրցույթի հաղթող Չեսլի Քրիստը ինքնասպան է եղել Նյու Յորքի կենտրոնում, ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնում է New York Post-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
Քրիստի մարմինը հայտնաբերվել է կիրակի առավոտյան՝ այն տան հարակից փողոցում, որտեղ նա ապրում էր։ Ոստիկանությունը պարզում է միջադեպի պատճառները։ Քրիստը թողել է ինքնասպանության գրություն, որտեղ խնդրել է իր ողջ ունեցվածքը փոխանցել մորը։
Ծնունդով Միչիգան նահանգի Ջեքսոն քաղաքից 30-ամյա Քրիստն ուներ իրավաբանական կրթություն, իսկ «Միսս ԱՄՆ» տիտղոսը ստանալուց հետո աշխատել է «Էքստրա» ժամանցային հեռուստաշոուի թղթակից։
«Մեր սրտերը կոտրված են: Չեսլին ոչ միայն մեր շոուի կարևոր մասն էր, այլ նաև Extra ընտանիքի սիրելի անդամը: Մեր խորին ցավակցությունները նրա ընտանիքի անդամներին և ընկերներին», - ասվում է ծրագրի կայքում :
Կարծիքներ