Որդեգրման ընթացակարգերն ավելի թափանցիկ կդառնան. հարցը քննարկվել է Արդարադատության նախարարությունում
ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հավատարմագրված կազմակերպության հետ քննարկվել են որդեգրման ոլորտի աշխատանքները
Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ Մարինե Յայլախանյանը և աշխատակիցները հանդիպել են ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից հավատարմագրված Carolina Adoption Services կազմակերպության տնօրեն Ֆիլիս Սթիվենսոնի և կազմակերպության ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
Արդարադատության նախարարությունը Carolina Adoption Services հավատարմագրված կազմակերպության հետ համագործակցում է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի կոնվենցիայի շրջանակներում՝ երեխաների որդեգրման գործընթացներում:
Հանդիպման ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային որդեգրման բնագավառում իրենց կողմից իրականացվող աշխատանքները և քննարկել հետագա համագործակցության ուղղությունները:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր գործիքակազմերի ներդրմամբ առավել թափանցիկ դարձնել որդեգրման ընթացակարգերը:
Կարծիքներ