Մհեր Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասացին ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- հայտնեցին վարչությունից:
Պետական վերահսկողության ծառայությունից էլ հերքեցին Գրիգորյանին վերաբերող մեկ այլ շրջանառվող լուր, թե փոխվարչապետի գրասենյակում ստուգումներ են սկսել:
«Նման բան չկա, այդ ամենն ապատեղեկատվություն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը:
Կարծիքներ