Մոսկվա ժամանած Բրիտանիայի ԱԳ նախարարը ՌԴ-ից պահանջել է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը

Մոսկվա ժամանած Բրիտանիայի ԱԳ նախարարը ՌԴ-ից պահանջել է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը

Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրադրության լուծման միակ ճանապարհը դիվանագիտական ուղին է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Տրասը, ով փետրվարի 9-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան:

«Մոսկվայում եմ՝ հանդիպելու արտգործնախարար Լավրովի հետ և հստակ հասկացնելու, որ Ռուսաստանը պետք է անհապաղ իր զորքերը հետ քաշի ու հարգանք դրսևորի Ուկրաինայի ինքնիշխանության հանդեպ, հակառակ դեպքում կբախվի հետևանքների հետ: Ցանկացած ներխուժում մեծ սխալ կլինի: Դիվանագիտությունը առաջ գնալու միակ ուղին է, և Ռուսաստանը պետք է հետևի այդ ուղուն»,- գրել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Մոսկվայում հանդիպման շրջանակում երկու արտգործնախարարները քննարկելու են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգի կարևոր թեմաներին առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում