Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայի սահմանների մոտ ստեղծված իրավիճակը
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը չորեքշաբթի օրը Բեռլինում հանդիպել է իր գերմանացի գործընկեր Քրիստին Լամբրեխտի հետ՝ քննարկելու նրա հետ, թե ինչպես արձագանքել Ուկրաինայի սահմանների մոտ ստեղծված իրավիճակին։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Գերմանիան Միացյալ Թագավորության առանցքային դաշնակիցն է և ՆԱՏՕ-ում մեր ամենամոտ գործընկերներից մեկը: Բեն Ուոլեսը ժամանել է Բեռլին՝ հանդիպելու իր գործընկեր Քրիստին Լամբրեխտի հետ: Նրանք քննարկել են դաշնակիցների արձագանքը` Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական ուժերի կենտրոնացմանը»,- ասվում է նախարարության Twitter- ի էջում։
Կարծիքներ