Կուբայի իշխանությունները հայտնել են, որ Twitter-ն օգտագործվում է երկրում տիրող իրավիճակի մասին տվյալները խեղաթյուրելու համար
Կուբայի իշխանությունների հակառակորդները Twitter-ի միջոցով խեղաթյուրում են տեղեկատվությունը հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների մասին, իսկ սոցցանցի մոդերատորներն օգտագործում են դրա տեխնիկական ալգորիթմները՝ ապակայունացնելու իրավիճակը կղզում։
Համապատասխան հայտարարությունը շաբաթ օրը Twitter-ում հրապարակել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլան։
«ԱՄՆ մասնավոր հարթակները, ինչպիսին է Twitter-ը, խախտում են իրենց սեփական կանոններն ու քաղաքականությունը, փոխում են աշխարհագրական մեխանիզմները՝ հօգուտ Կուբայի դեմ թունավոր գործողությունների և հրահրում ապակայունացնող գործողություններ»․- ասել է նա։
Ավելի վաղ գերատեսչության ղեկավարը նմանատիպ հայտարարություններ էր արել՝ կապված Facebook-ի աշխատանքի հետ։
Կարծիքներ