Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի կեսդարյա կենսագրությունը
Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցն այսօր նշել է հիմնադրման 50-ամյակը: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Միջոցառմանը մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի ժ/պ Անուշավան Մակարյանը, վաստակաշատ ուսուցիչներ, դպրոցի շրջանավարտներ և այլ պաշտոնատար անձինք:
«Գիտության, տեխնիկայի արագ զարգացման մեր օրերում միայն գիտելիքներով կարող ենք դիմագրավել ժամանակի թելադրած բոլոր մարտահրավերներին, քանզի երկրի ապագան մենք տեսնում ենք կիրթ եւ ուսյալ հասարակության մեջ, որը գնահատում եւ արժեւորում է կրթության ու դպրոցի դերը: Եւս մեկ անգամ շնորհավորում եմ եւ մաղթում ուժ, կարողություն, մտքի թռիչք, կառավարման ամուր կամք: Մաղթում եմ, որ յուրաքանչյուրիդ մոտ երբեք չպակասի սերը առ գիտելիք եւ աշխատանք, առ հայրենիք եւ ազգ»,- շնորհավորելով ներկաներին նշել է մարզպետ Հայկ Ղալումյանը:
Դպրոցի հիմնադրման 50-ամյակի առիթով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհակալագրեր է հանձնել դպրոցի վաստակաշատ մի շարք ուսուցիչների:
Կարծիքներ