Ռուսաստանը մեկ օրում ԼՂ է ուղարկել խաղաղապահներով 20 ինքնաթիռ
Ռուսաստանը մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 20 Իլ-76 ինքնաթիռ՝ ավելի քան 170 խաղաղապահներով, 20-ից ավելի ավտոտեխնիկայով ու նյութատեխնիկական ապահովության միջոցներով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ արդեն ավելի քան 1100 ռուս խաղաղապահներ ուղարկվել են Լեռնային Ղարաբաղ, իրականացվել է 73 թռիչք։
Ընդհանուր առմամբ խաղաղապահ զորախմբում կլինի 1960 զինվորական, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմոբիլային և այլ տեխիկա։
Կարծիքներ