Ջրարբիում սեյսմիկ անվտանգ դպրոց կկառուցեն
Աշխատանքային շաբաթն Արմավիրի մարզում սկսում են լավ լուրով:
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ուրախությամբ տեղեկացնեմ, որ «Ջրարբիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ն ընդգրկվել է սեյսմիկ անվտանգության առումով խոցելի հանրապետության 26 գերակա դպրոցների ցանկում, և հնարավորինս կարճ ժամանակահատվածում ապահովվելու է կրթօջախի վերակառուցումը կամ նորերի կառուցումը:Ծրագիրը կիրականացվի Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:
Նշեմ նաև, որ Մարզպետարանի կողմից հատկացված 70 խմ ֆերզավորված ասֆալտով 2019 թվականին համայնքում փոսալցման և հարթեցման աշխատանքներ են իրականացվել» :
Կարծիքներ