Նիդերլանդները որոշել է հրաժարվել անձը հաստատող փաստաթղթերում սեռը նշելուց
Նիդերլանդները որոշել է հրաժարվել անձը հաստատող փաստաթղթերում սեռը նշելուց: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին:
Երկրի կրթության, մշակույթի և գիտության նախարար Ինգրիդ վան Էնգելսհովենը դիմում է ուղարկել երկրի խորհրդարան, որում նշել է, որ համապատասխան սյունյակը 2024-25 թվականներին կանհետանա փաստաթղթերից: Միևնույն ժամանակ անձնագրերում սյունյակը կպահպանվի, քանի որ դա պահանջում են Եվրամիության օրենքները: Թեև Մալթան և Նոր Զելանդիան արդեն թույլատրել են չնշել անձի սեռը տվյալ փաստաթղթում:
Ինչպես հաղորդվում է, տեղի ԼԳԲՏ-համայնքի ներկայացուցիչները վաղուց են ելույթ ունենում նման փոփոխություններ անելու համար: Նախարարի խոսքով՝ սեռը մատնանշելուց հրաժարվելը որևէ գործնական հետևանքների չի հանգեցնի:
Նա հավելել է, որ Նիդերլանդներում արդեն կան քաղաքացիներ, որոնք փաստաթղթերում երրորդ տարբերակ են նշում, որը կոչվում է «սեռը չի կարող որոշվել»: Սակայն դրա համար քաղաքացիները պետք է ինքնուրույն դիմեն դատարան:
Կարծիքներ