Մնացականյանը և Բայրամովը, ՄԽ համանախագահները կրկին կհանդիպեն հոկտեմբերի 29-ին՝ Ժնևում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են կրկին հանդիպել հոկտեմբերի 29-ին, Ժնևում՝ քննարկելու, համաձայնեցնելու և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Այսօր տարածած հաղորդագրությունում համանախագահները հայտնում են, որ հոկտեմբերի 24-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, նաև մասնակցել են Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի՝ ԱՄՆ փոխպետքարտուղար Սթիվեն Բիգանի հետ համատեղ հանդիպմանը։
Կարծիքներ