Մեր մոլորակի միլիարդ տարվա էվոլյուցիան` 40 վայրկյանում

Մեր մոլորակի միլիարդ տարվա էվոլյուցիան` 40 վայրկյանում

 

Երկրաֆիզիկոսները հրապարակել են տեսանյութ, որն առաջին անգամ ցույց է տալիս Երկրի տեկտոնական թիթեղների շարունակական, անընդհատ շարժումը վերջին միլիարդ տարիների ընթացքում:

Մանրակրկիտ ուսումնասիրության ժամանակ կարելի է տեսնել շատ հետաքրքիր մանրամասներ: Օրինակ, ժամանակակից Անտարկտիդան, որը մենք սովոր ենք ընկալել որպես սառը տարածաշրջան, նախկինում գտնվել է հասարակածի մոտ: Սա նշանակում է, որ այն ժամանակներում Անտարկտիդան եղել է բավականին գրավիչ հանգստավայր, նշել են գիտնականները:

Տեսանյութը հիմնված է նոր ուսումնասիրության վրա, որը հրապարակվել է Earth-Science Reviews գիտական ​​ամսագրում:

«Օվկիանոսները հայտնվում ու անհետանում են, մայրցամաքները հեռանում են և պարբերաբար մերձենում են՝ առաջացնելով հսկայական գերմայրցամաքներ»,- մեկնաբանել են Սիդնեյի համալսարանի տեսաբանները:

Գիտնականների հայտարարությամբ` առանց տեկտոնիկ սալիկների կյանքը Երկրի վրա գոյություն չէր ունենա: Դրանց շարժման ամբողջական մոդելը կօգնի բացատրել, թե ինչպես է Երկիր մոլորակը բնակելի դարձել ոչ միայն մանրէների, այլև ավելի բարդ արարածների համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում