Գերմանիայում և Ֆրանսիայում բնակվող քրդերը հակաթուրքական ցույցեր են կազմակերպել. Ermenihaber
Գերմանական Օսնաբրյուք և Գիեսեն քաղաքներում կազմակերպված երթերով ու հանրահավաքներով ցուցարարներն իրենց դժգոհությունն են արտահայտել Թուրքիայի՝ Իրաքի Հարավային Քուրդիստան նահանգի դեմ կազմակերպած ռազմական արշավների առթիվ։
Ցուցարարները հանդես են եկել «Ահաբեկիչ Էրդողան», «Ահաբեկիչ Թուրքիա», «Եվրոպան ֆինանսավորում է, Թուրքիան՝ ռմբակոծում», «Էրդողանը ֆինանսավորում է, ԻՊ-ը՝ հարձակվում», «Կեցցե Քուրդիստանի դիմադրությունը» կարգախոսներով։
Ցույցերին բացի քրդերից մասնակցել են նաև գերմանացիներ։ Նրանք կոչ են արել միջազգային հանրությանը՝ անտարբեր չմնալ Թուրքիայի նախաձեռնած հարձակումների և կոտորածների նկատմամբ։
Թուրքիայի հարձակողական գործողությունները դատապարտող նմանատիպ միջոցառում է տեղի ունեցել նաև Ֆրանսիայի Ռենն քաղաքում։ Քրդական կազմակերպությունները այստեղ էլ մարդաշատ երթ են կազմակերպել և օգտագործել «Ոչ պատերազմին Քուրդիստանում», «Քուրդիստանը ֆաշիզմի գերեզմանն է դառնալու», «Օջալանին ազատություն, Քուրդիստանին՝ կարգավիճակ», «Կեցցե նախագահ Օջալանը» կարգախոսները: Երթին հետևող ֆրանսիացիները ծափողջույններով աջակցել են միջոցառման մասնակիցներին։
Կարծիքներ