Մանե Թանդիլյանը և նախարարության մի խումբ աշխատակիցներ հանդիպում են ունեցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրենի հետ

Մանե Թանդիլյանը և նախարարության մի խումբ աշխատակիցներ հանդիպում են ունեցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրենի հետ

Այսօր՝ հունվարի 15-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ՝ նախարար Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, հանդիպում են ունեցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ:

Հանդիպման նպատակն էր՝ պատերազմի ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին հատուցումներ տալու կարգին նախարարության՝ սոցիալական աջակցությամբ զբաղվող պատասխանատու աշխատակիցներին մանրամասն իրազեկումն ու դրանից բխող այլ հարցերի պարզաբանումները:

Վ. Ավետիքյանն այդ առնչությամբ հանդես է եկելտեղեկատվությամբ, ներկայացրել հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն ու մեխանիզմները, այնուհետև պատասխանել ներկաներին հուզող հարցերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հիմնադրամի կողմից տրվող հատուցումների տրամադրման կարգի վերաբերյալ քաղաքացիներին իրազեկելու եղանակներն ու ավելորդ քաշքշուկից խուսափելու հնարավոր տարբերակները:
Հատկապես կարևորվել է այնպիսի մեխանիզմի մշակումը, որը հնարավորություն կտա հիմնադրամի պահանջող կարգին համապատասխանեցնել այն զոհերի ընտանիքների և հաշմանդամ դարձած ազատամարտիկների տվյալները, որոնց անուններն ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել այդ ցուցակներում, ասենք, օրինակ, նրանք մասնակցել են որևէ գյուղի ինքնապաշտպանական մարտերին՝ առանց համապատասխան զինկոմիսարիատում գրանցվելու և այլն:

Նման ծրագրի իրականացմամբ հնարավոր կդառնա պահպանել հիմնադրամի կողմից իրականացվող գործունեության հասցեականությունն ու անկողմնակալությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում