Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու գործընթացը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունիսի 1-ը

Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու գործընթացը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունիսի 1-ը

Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու գործընթացը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունիսի 1-ը, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 1-ն է։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Մինչ այժմ բնակարանի գնման վկայագիր է ստացել մանկատան 206 շրջանավարտ։

Հիշեցնենք, որ բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացի, 1991 թվականից առ այսօր սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունեցող և վերջին հինգ տարվա ընթացքում բնակելի տարածք չօտարած ՀՀ մանկատան շրջանավարտները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում