ԱՄՆ-ն ԵՄ դաշնակիցներին ներկայացրել է Ռուսաստան-Ուկրաինա հնարավոր խաղաղ համաձայնագրի վերաբերյալ առաջարկներ. Bloomberg

ԱՄՆ-ն ԵՄ դաշնակիցներին ներկայացրել է Ռուսաստան-Ուկրաինա հնարավոր խաղաղ համաձայնագրի վերաբերյալ առաջարկներ. Bloomberg

ԱՄՆ-ն եվրոպական դաշնակիցներին ներկայացրել է սեփական առաջարկները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի կնքման վերաբերյալ, որոնք, ըստ տեղեկությունների, նախատեսում են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների թուլացում՝ երկարատև հրադադարի դեպքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր եվրոպացի աղբյուրներին։ 

Նրանց փոխանցմամբ՝ Վաշինգտոնը իր առաջարկները ներկայացրել է ապրիլի 17-ին Փարիզում կայացած մի շարք հանդիպումների ընթացքում։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ-ի առաջարկը ենթադրում է պատերազմի փաստացի սառեցում, իսկ ներկայումս Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքները կմնան Մոսկվայի վերահսկողության տակ։

Բացի այդ, առաջարկում ներառված է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների թուլացում, ինչպես նաև հրաժարում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտման քննարկումից։

Bloomberg-ը նշում է, որ իր աղբյուրները հրաժարվել են բացահայտել այլ մանրամասներ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում