Պուտինն ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ իր բարեմաղթանքները և բովանդակալից ուղերձն է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, իհարկե, միանշանակ նախարարի միջոցով լավագույն բարեմաղթանքներն ու բովանդակային ուղերձը փոխանցվել են գերագույն առաջնորդին», - հայտնել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողներին հարցին, թե արդյոք Պուտինն ուղերձ է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդին։
Ապրիլի 17-ին Պուտինը Կրեմլում ընդունել էր Արաղչիին։ Իրանի ԱԳ նախարարը հայտնել էր, որ իր այցի հիմնական նպատակն է Իրանի գերագույն առաջնորդի գրավոր ուղերձի փոխանցումը ՌԴ նախագահին:
Նա նաև որոշ մանրամասներ էր հայտնել Ալի Խամենեիի ուղերձի բովանդակության մասին։
Ապրիլի 18-ին Աբբաս Արաղչին Մոսկվայում բանակցություններ է անցկացնում իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։
Կարծիքներ