Զգուշացում. Ջենիֆեր Լոպեսի «համերգի տոմսերը» վաճառող ticket-am.com-ը կեղծ է

Զգուշացում. Ջենիֆեր Լոպեսի «համերգի տոմսերը» վաճառող ticket-am.com-ը կեղծ է

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է ticket-am.com կայքի հղումը, որը ներկայացվում է որպես աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի՝ Երևանում կայանալիք համերգի տոմսերի վաճառքի հարթակ։

Կայքում նշված է, թե տոմսերն արդեն հասանելի են տարբեր գնային կատեգորիաներով՝ հիմնականում մի քանի հարյուր հազար դրամ արժեքով, գրում է civilnet.am-ը: 

Ջենիֆեր Լոպեսի՝ օգոստոսի 3-ին նախատեսված համերգի տոմսերը դեռևս չեն վաճառվում։ Երգչուհու պաշտոնական կայքում նշված է, որ Երևանի համերգի համար վաճառքը դեռ չի մեկնարկել՝ ի տարբերություն այն քաղաքների, որտեղ հասանելի են ակտիվ հղումներ դեպի պաշտոնական տոմսային հարթակներ։

Հայաստանում տոմսերի վաճառք իրականացնող վստահելի հարթակները ևս դեռ չեն սկսել այս համերգի տոմսերի վաճառքը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում