Թրամփը պատրաստվում է ԱՄՆ տարածքում արգելափակել TikTok-ը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է ԱՄՆ տարածքում արգելափակել չինական TikTok հավելվածը, գրում է The Hill-ը։
«Ինչ վերաբերում է TikTok-ին, ապա մենք կարգելենք դրա օգտագործումը»,-ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։
Նշվում է նաև, որ Թրամփը դեմ է ամերիկյան Microsoft կորպորացիայի կողմից հավելվածի ձեռքբերմանը, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին ամերիկյան լրատվամիջոցները։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, իր հերթին, հայտնել էր, որ TikTok հարթակի և չինական մի շարք հավելվածների աշխատանքն ԱՄՆ-ում կարող է արգելվել՝ դա պատճառաբանելով այն հիմքով, որ դրանց միջոցով չինական իշխանություններին կարող են անձնական բնույթի տեղեկություններ փոխանցվել։
Կարծիքներ