Գեղամ Ստեփանյանն այցելել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն

Գեղամ Ստեփանյանն այցելել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն

 Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ՄԻՊ աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ հունիսի 1-ին այցելել են Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն` շնորհավորելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը և ծանոթանալու կենտրոնի պայմաններին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: 

Պաշտպանը կարևորել է հաստատությունում տարբեր ախտանիշներով բուժում ստացող երեխաների իրավունքների պաշտպանությունը` հայտնելով իր պատրաստակամությունը պարբերական ուշադրության ներքո պահելու նրանց խնդիրները։

Երեխաներին նվիրված միջոցառման ժամանակ Պաշտպանը և ՄԻՊ աշխատակիցներն անմիջական միջավայրում շփվել են կենտրոնի երեխաների հետ, ինչպես նաև առանձնազրույցներ ունեցել որոշ երեխաների և կենտրոնի աշխատակիցների հետ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում