Դիլիջանցի փոքրիկների օգնությունը՝ սահմանին կանգած զինվորին
Պատերազմական օրերին բոլորին միավորել է մեկ ընդհանուր նպատակ՝ ամեն ինչ առաջնագծի և զինվորի համար: Այս օրերին Հայաստանի բոլոր քաղաքաներում ու գյուղերում բազմաթիվ մարդիկ լծված են նույն գործին: Բանակին օգնելու գործին միացել են բոլորը՝ մեծից մինչև փոքր:
Դիլիջանի Թախտա տնակային թաղամասի երեխաները նկարներ են նկարել, ուլունքներով զարդեր պատրաստել, իրենց համար մշտապես միջոցառումներ կազմակերպող տիկին Գայանեին խնդրել՝ օգնել, որպեսզի զինվորի համար կարողանան գումար հավաքել: Երեխաները փոքրիկ միջոցառում են կազմակերպել, հավաքել թաղամասի բնակիչներին, ասել իրենց սրտի խոսքը զինվորներին, վաճառել իրենց աշխատանքները: Ընդամենը 18 ընտանիք ունեցող թաղամասում երեխաների շնոհիվ 100 հազար դրամ է հավաքվել, որն էլ ամբողջությամբ ուղղվել է հիմնադրամին: Երեխաները փորձում են անպայման իրենց լուման ունենալ բանակի հաղթանակի, ամուր թիկունքի հարցում, մեծահասակներն էլ վստահեցնում՝ հայրենասեր ու փայլուն սերունդ է մեծանում:
Կարծիքներ