Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է, կան տեղեկություններ, որ այսօր հնարավոր է՝ ճանապարհը բացվի. Ռուբեն Վարդանյան

Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է, կան տեղեկություններ, որ այսօր հնարավոր է՝ ճանապարհը բացվի. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց, որ առանց նախապայամնների, առանց որևէ զիջումների Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է, նաև ունի տեղեկություններ, որոնց համաձայն՝ հնարավոր է՝ այսօր ճանապարհը բացվի: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք աշխատել են այս 4 օրերի ընթացքում, աշխատել են առանց քնի ու հանգստի:

Պետնախարարը տեղեկացրեց, որ դա ադրբեջանական կողմի որոշումն է, որովհետև զգացել են, որ արցախագայերը խուճապի չեն մատնվել, չեն հանձնվել, դիմացկուն են ու միասնական:

Վարդանյանը նաև այսօր, ժամը 15:00-ին Ստեփանակերտում հրավիրեց հանրահավաք՝ ցույց տալու համար միասնականությունն ու ուժը:

Ըստ պետնախարարի՝ իրենք ունեն տեղեկություններ ամեն մի բենզինի կտրոնի հետ կապված, հատ-հատ տեղյակ են, թե ինչ կազմակերպության կամ մարդու է այն տրվել, նա նշեց, որ ունեն մեծ ցուցակ բոլոր այն անհատների, որոնք փորձել են այս 96 ժամերի ընթացքում առիթից օգտվել և հավելյալ գումար աշխատել՝ բենզալցակայանների սեփականատերերից մինչև դեղատների աշխատակիցներ:

Վարդանյանը կոչ արեց մշտապես լինել միասնական, հաղթահարել ցանկացած ատելություն և այդպիսով ցույց տալ ուժը:

«Աշխարհի տարբեր երկրներից մեծ ճնշում է կիրառվում Ադրբեջանի նկատմամբ: Երկուշաբթի արդեն եվրոպական դատարանը պետք է պատասխան ստանա, բազմաթիվ կառույցներ արդեն մարդասիրական բեռներ են հավաքել, նրանք այլընտրանք չունեն, ճանապարհը կբացեն: Ես համոզված եմ, գազի հարցն էլ կարճ ժամանակում կլուծվի, ես հպարտ եմ, որ աշխատում եմ արցախցիների կողքին»,-հավելեց Վարդանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում