«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հանրային կապերի բաժինը նոր պատասխանատու ունի

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հանրային կապերի բաժինը նոր պատասխանատու ունի

Սաթենիկ Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ դադարեցնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հանրային կապերի պատասխանատուի իր աշխատանքը: Վերջինիս պարտականությունները կստանձնի Լուսինե Մողրովյանը:

«Հարգելի գործընկերներ, երկրից մեկնելու կապակցությամբ դադարեցնում եմ իմ աշխատանքը «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում: Ուրախ էի համատեղ և արդյունավետ համագործակցության համար:

Սիրով ներկայացնում եմ Լուսինե Մողրովյանին, որը այսուհետ կստանձնի ընկերության հանրային կապերի պատասխանատուի պարտականությունները: Օդանավակայանին առնչվող հարցերի դեպքում խնդրում եմ կապ հաստատել Լուսինեի հետ»,- գրել է նա:

Լուսանկարում՝ Լուսինե Մողրովյանը՝ աջից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում