ՔԿ նախագահի և զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների հանդիպումը չի կայացել վերջիններիս չներկայանալու պատճառով
ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 1-ին հրապարակայնորեն ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախատեսվել էր այս շաբաթվա ընթացքում կազմակերպել 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների հանդիպումը Քննչական կոմիտեի նախագահի հետ:
Կոմիտեի պաշտոնատար անձի միջոցով դեռևս հունիսի 7-ին իրազեկվել է հիշյալ հանդիպումը 2022 թվականի հունիսի 10-ին ժամը 18:00-ին կազմակերպելու վերաբերյալ և փոխանցվել համապատասխան հրավեր:
ՔԿ-ն տարածած հաղորդագրությունով նաև տեղեկացրել է, որ ծրագրված հանդիպումը չի կայացել` զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների չներկայանալու պատճառով:
Կարծիքներ