Տիգրան Ավինյանը «Կարմիր Բլուր» առողջության կենտրոնի տնօրեն է նշանակել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 29-ին որոշում է ստորագրել և «Կարմիր Բլուր» առողջության կենտրոնի տնօրեն նշանակել։
Նշվում է, որ Սամվել Ռաֆյանը 2025 թվականի հոկտեմբերի 1-ից նշանակվել է Երևանի
«Կարմիր Բլուր» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի
պաշտոնում։ Նշանակումը կատարվել է հայտարարված մրցույթի արդյունքներով։
Ռաֆյանը պաշտոնում նշանակվել է 5 տարի ժամկետով՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2030 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ։
Նա ավելի վաղ զբաղեցրել է նույն կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։
Կարծիքներ