«Ինտերն» արտագնա խաղում հաղթեց «Էմպոլիին»
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Էմպոլի»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտեր»-ին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: Խաղի միակ գնդակը 51-րդ րոպեին խփեց Ֆեդերիկո Դիմարկոն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ ՄԽիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս հաղթանակից հետո էլ «Ինտեր»-ը գլխավորում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը և ունի 15 միավոր:
Կարծիքներ