Հայաստան տեղափոխված արցախցիները Եղցահող համայնքի տարհանված բնակիչներ են. Տեղեկատվական շտաբ

Հայաստան տեղափոխված արցախցիները Եղցահող համայնքի տարհանված բնակիչներ են. Տեղեկատվական շտաբ

Վերջին ռազմական գործողությունների ժամանակ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբից։

Ըստ աղբյուրի՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ նրանք արդեն հասել են Կոռնիձոր։

Արցախից տարհանվածների առաջին խումբը Հայաստան՝ Կոռնիձոր է հասել սեպտեմբերի 24-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տեղի համայնքապետարանի աշխատակցուհի Արշալույս Ավետիսյանը տեղեկացրել է, որ նրանց դիմավորում են Կոռնիձորում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կենտրոնում:

«Այս պահին գրանցման գործընթաց է իրականացվում, գնահատվում են նրանց առաջնահերթ կարիքները»,- հավելել է մեր զրուցակիցը՝ նշելով, որ տարհանվածների հստակ թվի մասին կարող են տեղյակ լինել միայն գրանցման գործընթացից հետո:

Ըստ նրա նախնական տվյալների՝ մոտ 30 տարհանված կա խմբում: Համայնքապեէտարանի աշխատակցուհին ընդգծել է, որ պատրաստ են համայնքում ընդունելու, առաջնահերթ միջոցներով ու կացարանով ապահովելու նրանց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում