ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստել Թուրքիայի դեմ` որևէ տարածաշրջանում ագրեսիվ վարքագիծ դրսևորելու դեպքում. Ֆրանսիայի ԱԳՆ
Եվրամիության երկրները պատժամիջոցներ են պատրաստել Թուրքիայի նկատմամբ այն դեպքում, եթե Անկարան ագրեսիվ վարքագիծ դրսևորի Արևելյան Միջերկրականում և այլ տարածաշրջաններում:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից գործող պետքարտուղար Կլեման Բոնը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատը):
«Մենք հասել ենք նրան, որ Եվրոպան ամուր, միասնական և հստակ գիծ ընդունի Թուրքիայի նկատմամբ: Մենք չենք ձգտում էսկալացիայի, բայց մենք պաշտպանում ենք մեր շահերը»,- ասել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ Թուրքիան պետք է ընտրի՝ կգնա արդյոք ապաէսկալացիայի ուղով, թե կնախընտրի հավատարիմ մնալ ագրեսիվ վարքագծին, և այդ դեպքում Եվրամիությունը պատրաստ կլինի արձագանքել:
«Մենք միջոցներ ենք նախապատրաստել, այդ թվում՝ պատժամիջոցներ, եթե հարկ լինի»,- նախազգուշացրել է ֆրանսիացի պետքարտուղարը:
Կարծիքներ