Սուրեն Պապիկյանի հրամանով տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ

Սուրեն Պապիկյանի հրամանով տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով դեկտեմբերի 17-ին որպես զինվորական պատվի, արիության և փառքի խորհրդանիշ՝ տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ:

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

 

Դրոշը տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Սամվել Մինասյանին հանձնել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում