Երևանի քաղաքապետարանը՝ 47 ավտոբուսի՝ մայթի տարածքով երթևեկելու վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը՝ 47 ավտոբուսի՝ մայթի տարածքով երթևեկելու վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը հայտնում է․

«Հարգելի գործընկերներ,

սոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցներում տեղ գտած համար 47 ավտոբուսային ներքաղաքային երթուղու վարորդի՝ մայթի տարածքով երթևեկելու վերաբերյալ տեղեկացնում ենք, որ երթուղին սպասարկում է մասնավոր ընկերություն:

Միաժամանակ նշենք, որ երթուղու տնօրենի կողմից վարորդին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն՝երթևեկության կանոնները խախտելու համար»,-գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում