Ֆրանսիան Լուկաշենկոյի ընտանիքին մեղադրել է մարդկանց կազմակերպված թրաֆիքինգի համար

Ֆրանսիան Լուկաշենկոյի ընտանիքին մեղադրել է մարդկանց կազմակերպված թրաֆիքինգի համար

Ֆրանսիան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ընտանիքին մեղադրել է մարդկանց կազմակերպված թրաֆիքինգի համար։ Լուկաշենկոյի հարազատները նպատակաուղղված  կազմակերպում են Բելառուս ժամանող միգրանտների ուղևորությունները դեպի Եվրամիության երկրների հետ սահմաններ, չորեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը՝ չնշելով կոնկրետ անուններ։ 

Նրա խոսքով, բելառուսական կողմի նպատակը ԵՄ-ն թուլացնելն ու պառակտելն է, գրում է dw.com-ը։

Լուկաշենկոն ցանկանում է Եվրամիությանը թակարդի մեջ գցել՝ պնդելով, որ Եվրոպան խախտում է սեփական սկզբունքները, ասել է Բոն։ Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը հորդորել է գործել «վճռական և մարդկայնորեն» լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակում։

Մայիսին Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկն այլևս հետ չի պահի փախստականներին ԵՄ երկրներ հետագա ճանապարհորդություններից: Դրանից հետո անօրինական միգրանտների հոսքը կտրուկ ավելացել է՝ առաջին հերթին դեպի Լիտվա, ապա Լեհաստան։ Լեհաստանի և Բելառուսի սահմանին բախումների հետևանքով մի քանի միգրանտներ արդեն մահացել են։

Բրյուսելը Մինսկին մեղադրել է միգրացիոն ճգնաժամի միտումնավոր հրահրման համար՝ ի պատասխան այն պատժամիջոցներին, որոնք Եվրոպան սահմանել է Լուկաշենկոյի ռեժիմի դեմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում