Ուկրաինան ԱՄՀ-ից խնդրել է տրամադրել ամսական 5 մլրդ դոլար
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) գործընկերների հետ քննարկում է Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՀ տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։
Նա հայտնել է, որ ԱՄՀ-ն Կիևի հետ քննարկել է «առաջիկա երեք ամիսների ընթացքում տնտեսությունը գործուն պահելու համար» անհրաժեշտ կարիքները։ «Նրանք [ուկրաինական կողմը] նշել են ամսական 5 միլիարդ դոլար թիվը: Այս թվի վերաբերյալ կա անորոշություն, սակայն մենք չենք կարծում, որ այն դուրս է երկրի հավանական կարիքների շրջանակից», - ասել է ԱՄՀ ղեկավարը:
Քրիստալինա Գեորգիևան հայտնել է, որ աշխատանք է տարվում գործընկերների հետ տարբեր ուղիներով նման աջակցություն ապահովելու համար:
Կարծիքներ