Վրաստանում բանկի կողոպուտ է կանխվել․ ՆԳՆ
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ պարեկային ոստիկանության աշխատակիցները կանխել են «Վրաստանի բանկի» կողոպուտը։ Հայտնում է 1tv.ge-ն։
«Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում բերման են ենթարկել 1999 թվականին ծնված Գ. Տ.-ին։
Քննությամբ պարզվել է, որ Գ. Տ.-ն այս տարվա նոյեմբերի 23-ին ավազակային հարձակման նպատակով ներխուժել էր «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկը, որը գտնվում է Քեթևան Ծամեբուլի պողոտայում, սակայն չի կարողացել կատարել իր մտադրությունը և փորձել է թաքնվել։
Պարեկային ոստիկանության աշխատակիցները որոնողական աշխատանքների արդյունքում մի քանի րոպեի ընթացքում նրան բերման են ենթարկել դեպքի վայրի մերձակայքից»,- հայտնել են գերատեսչությունում։
Կարծիքներ