Սլովենիայի նախագահ. ԵՄ ընդլայնումը առաջին կարգի աշխարհաքաղաքական խնդիր է

Սլովենիայի նախագահ. ԵՄ ընդլայնումը առաջին կարգի աշխարհաքաղաքական խնդիր է

Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորը Եվրամիության ընդլայնումը համարում է առաջին կարգի աշխարհաքաղաքական խնդիր։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է երկուշաբթի օրը Սլովենիայի Բրդո պրի Կրանյու քաղաքում տեղի ունեցած ԵՄ անդամ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակներում։

«Ես կցանկանայի հատուկ ուշադրություն դարձնել Եվրամիության ընդլայնման խնդրին: Այս գործընթացը աշխարհաքաղաքական առաջին կարգի խնդիր է: Սկզբում ես դա վիճարկում էի մի քանի տարի, հատկապես դեպի Արևմտյան Բալկաններ ընդլայնման հետ կապված: Այժմ դա վերաբերում է ԵՄ բոլոր արևելյան հարևաններին»,- ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ասել է Պահորը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում