Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ Մարիուպոլում մարդասիրական գործողությունը քննարկելու ցանկության մասին

Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ Մարիուպոլում մարդասիրական գործողությունը քննարկելու ցանկության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է առաջիկա օրերին նոր հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում մտադիր է քննարկել Հունաստանի և Թուրքիայի մասնակցությամբ Մարիուպոլից մարդկանց տարհանման նախատեսվող մարդասիրական գործողության մանրամասները։ Այս մասին նա լրագրողներին ասել է երկուշաբթի օրը Դիժոն նախընտրական այցի ժամանակ։

«Այսօր Ռուսաստանի կողմից մենք ականատես ենք միջազգային մարդասիրական իրավունքի չկատարմանը, որն անձեռնմխելի է նույնիսկ պատերազմի ժամանակ։ Մենք դատապարտում ենք այդ վերաբերմունքը, և առաջիկա օրերին ես մտադիր եմ խոսել նախագահ Պուտինի հետ։ Ուկրաինական կողմի և Մարիուպոլի քաղաքապետի հետ մեր գործողություններն իրականացնելու վերաբերյալ առանց նրանց համաձայնության անհնար է բանակցություններ վարել: Այնուհետև ես պետք է երաշխիքներ տամ նախագահ Պուտինի հետ պայմանների վերաբերյալ, նույնիսկ՝ օպերատիվ, որպեսզի ռուսական զորքերը համապատասխանեն այս գործողության պայմաններին»,-ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում