Հայաստանը հոգատարությամբ ընդունել և ընդունելու է մեր բոլոր քույրերին ու եղբայրներին, տարեցներին ու երեխաներին. Ալխաս Ղազարյան
ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների տեղաբաշխման կայաններում այս պահին հաշվառվել է 20.270 անձ։
Այս պահի դրությամբ Գորիսում 615 անձի կացության հարց է լուծվել, Սիսիանում՝ 169, Տաթևում՝ 171 , Կապանում՝ 324, Մեղրիում՝ 19։ Ընդհանուր առմամբ Սյունիքի մարզում տեղաբաշխվել է 1298 մարդ, Վայոց Ձորում՝ 532, Գեղարքունիքի մարզում՝ 752, իսկ Տավուշի մարզում՝ 268։
Հաշված ժամերի ընթացքում հաշվառման գործընթաց կիրականացվի նաև Վայքի կենտրոնում։
Հանրապետության տարածքում այս պահին տեղաբաշխվել է 2850 արցախցի։
Կարծիքներ