«Նաիրի» ԲԿ-ում գործող հոգեբանական ծառայությունը պատրաստ է տրամադրել առաջին հոգեբանական աջակցություն Արցախից տեղափոխված մեր հայրենակիցներին

«Նաիրի» ԲԿ-ում գործող հոգեբանական ծառայությունը պատրաստ է տրամադրել առաջին հոգեբանական աջակցություն Արցախից տեղափոխված մեր հայրենակիցներին

«Նաիրի» բժշկական կենտրոնում գործող հոգեբանական ծառայությունը պատրաստ է տրամադրել առաջին հոգեբանական աջակցություն Արցախից տեղափոխված մեր հայրենակիցներին։

Վերջին շրջանում մեծամասնության մոտ առկա է անհանգստություն, տագնապ, տխրություն՝ ընդհուպ մինչև տագնապային  գրոհներ։

Ինչպե՞ս նվազեցնել տագնապայնությունն ու սթրեսը

1.    Կիրառել ռելաքսացիոն տեխնիկաներ։ Դրանցից են՝ մկանային ռելաքսացիան, որովայնային շնչառությունը
2.    Ցուցաբերել հանդուրժողականություն՝ անորոշության նկատմամբ։
3.    Շարունակել իրականացնել ամենօրյա պարտականությունները՝ աշխատանքը, ուսումը և պլանավորել հետագա անելիքները:
4.    Զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ։

Այս մասին ասված է կլինիկայի տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում