Սևակ Միքայելյանը փորձում է լողալով հատել Սևանա լճի՝ Չկալովկայից Վանատուր լողափ ընկնող հատվածը

Սևակ Միքայելյանը փորձում է լողալով հատել Սևանա լճի՝ Չկալովկայից Վանատուր լողափ ընկնող հատվածը

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդին՝ Սեւակ Միքայելյանը, մի քանի օր է՝ իր ֆեյսբուքյան հետեւորդներին նախապատրաստում է «կարեւոր» իրադարձության։

Հրազդանի քաղաքապետը դեռ օգոստոսի 21-ին էր ֆեյսբուքյան էջում գրել, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, պատրաստվում է առանց դադարի լողալով անցնել Սեւանա լիճը՝ Չկալովկայից մինչեւ Վանատուր լողափ։

Այսօր արդեն քաղաքապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերով հեռարձակվում է այդ իրադարձությունը։

«Փորձում եմ անդադար լողալով հատել Սեւանա լճի՝ Չկալովկայից Վանատուր լողափ ընկնող հատվածը»,- ուղիղ եթերին կից գրել է Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում