Իրանի խորհրդարանը հաստատել է Աբբաս Արաղչիին ԱԳՆ ղեկավարի պաշտոնում
Իրանի խորհրդարանը հաստատել է Աբբաս Արաղչիին արտաքին գործերի նախարարի պաշտոնում։
Այս մասին տեղեկություն է տարածել Tasnim գործակալությունը:
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը (Իսլամական խորհուրդ) հաստատել է առաջարկված արտգործնախարար Աբբաս Արաղչիի լիազորությունները, ծրագրերն ու գործունեությունը։
Նշենք, որ օգոստոսի 11-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանը Աբբաս Արաղչիին ներկայացրել էր 14-րդ կառավարությունում արտգործնախարարի պաշտոնում:
Կարծիքներ