Պարտադրված ենք ստեղծել հզոր պետություն․ Արթուր Ալեքսանյանի ուղերձը
Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ինստագրամյան իր էջում շնորհավորել է Ամանորի ու Սուրբ Ծննդյան առթիվ։
«Սիրելի՜ հայրենակիցներ,2020 թվականին մեր ժողովուրդն ապրեց աղետալի ժամանակաշրջան, այն լի էր տառապանքով ու կորուստներով, բայց նաև հերոսապատումներով:
Մեզ վրա հասած խորը ցավը անտրտունջ կրելով՝ պետք է շարունակենք ապրել, արարել, ստեղծագործել, կրթվել և հաղթել` հանուն մեր երկրի, հանուն մեր անմահացած հերոսների, հանուն ապագայի:
Մենք պարտադրված ենք ստեղծելու հզոր պետություն` միասնականությամբ և միակամությամբ, սիրով և հանդուրժողականությամբ: Թող նոր տարին լինի խաղաղության, համերաշխության և նվաճումների տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,-գրել է Ալեքսանյանը։
Կարծիքներ