Հայտնի է 2026 թվականի Օլիմպիական խաղերի միջին բյուջեն

Հայտնի է 2026 թվականի Օլիմպիական խաղերի միջին բյուջեն

2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի համար նախատեսված բյուջեն միջինում կկազմի հինգ միլիոն դոլարից ոչ ավելի, ասված է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կայքում: Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի Ձմեռային խաղերի համար միջին բյուջեն կազմել է 35 միլիոն դոլար: Բյուջեի կրճատումները կատարվել են 2020 թվականի օլիմպիական օրակարգի շնորհիվ: «2020 թվականի օլիմպիական օրակարգով մենք ունենք ավելի ճկուն մոտեցում՝ օգնելու համար շահագրգիռ կողմերին համակարգել Խաղերի անցկացումը: Դրա շնորհիվ օլիմպիական խաղերի նախագծերի ստեղծումը շատ ավելի մատչելի է», - ասել է ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը:
2026-ի Օլիմպիական խաղերը կանցկացվեն Միլանում և Կորտինա դ'Ամպեցցոյում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում