Ինչ կարգախոսներով են հանդես գալիս Երևանի ավագանու ընտրությունների համար պայքարող կուսակցությունները

Ինչ կարգախոսներով են հանդես գալիս Երևանի ավագանու ընտրությունների համար պայքարող կուսակցությունները

Երեկվանից մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 15-ը՝ ժամը 24։00-ին:

Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրվել է 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք։ Վերջիններս ընտրության են գնում ամենատարբեր կարգախոսներով և խոստումներով: 

Ներկայացնում ենք նշված կուսակցությունների կարգախոսները․

«Հայաստանի Եվրոպական կուսակցություն»՝ «Մաքուր Երևան․ մենք կատարում ենք եվրոռեմոնտ»

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ «Պայքարիր Երևան»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն «Ասե՛ք, կանե՛նք»

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն՝ «Դու կարո՛ղ ես»

«Ուժը հայրենաց» կուսակցություն՝ «Երևանցու կամքով՝ հանուն Երևանի»

«Հանրային ձայն» կուսակցություն՝ «Հանրային ձայնը քո ձայնն է»

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ «Շարունակենք, որովհետև բոլորիս պետք է»

«Հաղթանակ» կուսակցություն՝ «Մարդամոտ քաղաք»

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ «Փոխենք ապագան»

«Հանրապետություն» կուսակցություն՝ «Իմ Երևանն ես»

«Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ սիրտդ տուր Երևանիդ»

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ «Միացի՛ր, որ փոխենք»

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ «Առաջ նոր շնչով»

«Արդար Հայաստան» կուսակցություն՝ «Վստահի՛ր, հավատա՛, փոխելու ենք»

Հետևեք մեզ նաև Տելեգրամում