Հրդեհ Վերիշեն գյուղում

Հրդեհ Վերիշեն գյուղում

Փետրվարի 13-ին, ժամը 09։07-ին Վերիշեն գյուղ է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ժամը 13:50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վերիշեն գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 19։22-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են։ Դեպքի վայրում իրականացվել է հերթապահություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում