Մեծ Բրիտանիան COVID-ի 4 մլն դեպք ունեցող 5-րդ երկիրն է աշխարհում
Մեծ Բրիտանիայում մինչ օրս կորոնավիրուսով վարակված բնակիչների թիվը գերազանցել է 4 միլիոնը։ Այս մասին են վկայում Worldometer վիճակագրական կայքի տվյալները։
Անցած մեկ օրում երկրում գրանցվել է վարակման 15 144 նոր դեպք՝ ընդհանուր 4 013 799։
Այսպիսով՝ Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհում 5-րդ երկիրը՝ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բրազիլիայից և Ռուսաստանից հետո, որտեղ ի հայտ է բերվել 4 մլն վարակակիր։
Երկրում կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահացել է 116 287 բնակիչ, վերջին օրում՝ 758։
Աշխարհում պանդեմիայի մեկնարկից ի վեր կորոնավիրուսով է վարակվել 108,6 մարդ, ապաքինվել՝ 80․6 մլն-ը, մահացել՝ 2․4 մլն-ը։
Կարծիքներ