Երևանում կրակոցներ են հնչել․ 27–ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 25-ին, կրակոներ են հնչել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Դ.-ն է:
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Բագրատունյաց 4-րդ նրբանցքի 21 շենքի բակից:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են BMW 320i մակնիշի 13 DD 331 համարանիշի ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցի, իսկ ավտոմեքենայի սրահում էլ՝ արնանման հետքեր:
Կարծիքներ