Եթե Հ1-ը հանրահավաքը ուղիղ հեռարձակեր, այդ պատկերը բավարար կլիներ, որ 3 մլն հայ մերժի սրբազանամաֆիոզ շարժումը. Աթանեսյան
«Հ1-ն ինչո՞ւ ընդդիմության հանրահավաքների ուղիղ հեռարձակում չի կազմակերպում»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հարցադրում է արել հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ շարունակելով.
«Եթե աներ՝ Հայաստանի քաղաքացին կտեսներ, որ հրապարակ են մտել զորամաս իր որդուն տեսության գնացածին նվաստացածները, Շուշին, Գենան, Բոկան ու Ժոկան սամադելնի զենքով ազատագրածները: Եվ ղարաբաղյան Շարժման այն «առաջամարտիկները», որ 1988թ. սումգայիթյան ջարդերից մի քանի օր անց Երեւանում բնակարաներ են «նվեր ստացել»:
Միայն այդ «պատկերների» խոշոր պլանով ցուցադրությունը բավական կլիներ, որպեսզի երեք միլիոն հայ վճռականապես մերժեր սրբազանա-մաֆիոզական այդ շարժումը: Թե ինչու՞ չեն անում՝ հարցերի հարցը դա է»:
Կարծիքներ