Երևանում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. 3 ամսական երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. 3 ամսական երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում, Արցախի պողոտայում բախվել են Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, 3 ամսական երեխան քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է «Սբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում