Մենք ներկայացնում ենք Հայաստանն ու մեր ֆուտբոլը․ Մելիքյան

Մենք ներկայացնում ենք Հայաստանն ու մեր ֆուտբոլը․ Մելիքյան

Օգոստոսի 10-ին կկայանա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը «Բուդյո-Գլիմտի» և «Փյունիկի» միջև։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին։ Գրում է Armsport.am-ը։

«Փյունիկի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հարցազրույցը` «Բուդյո-Գլիմտի» դեմ խաղից առաջ․

«Մենք թիմ ենք բոլորով։ Դժվարությունները պետք է միասին հաղթահարենք։ Մեզ մոտ դա ստացվում է, խաղեր կան, որ պարտվում ենք, բայց մեր հաղթանակներն ավելի շատ են։ Իսկ պարտության դեպքում փորձում ենք չհանձնվել, պայքարել։

Մենք հասկանում ենք, որ մրցակիցը բարդ է։ Բայց մենք այդպիսի փորձ ունենք, մրցակիցը կարող է մեզանից ուժեղ լինել, բայց մենք գիտենք ոնց պատրաստվենք մրցակցի դեմ։ Այդ փորձը մեզ կօգնի։

Մենք պատրաստ ենք վաղվա դիմակայությանը։ Շատ ենք ուզում հասնել հաջողության, որովհետև մենք չենք ներկայացնում այստեղ մեր ակումբը, մենք ներկայացնում ենք Հայաստանն ու մեր ֆուտբոլը, այդ պատասխանատվությունը մենք զգում ենք։ Մենք պատրաստ ենք անել առավելագույնը, որ երկրպագուները հպարտանան մեզանով, որովհետև մենք ունենք շատ երկրպագուներ, որոնք մեզ հավատում են»,- ասել է Եղիշե Մելիքյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում