Հանրապետության ամենահին օրաթերթերից մեկի գլխավոր խմբագիրը չգիտի, թե ինչպես պարզել հանրահայտ փաստերը. Եղոյան

Հանրապետության ամենահին օրաթերթերից մեկի գլխավոր խմբագիրը չգիտի, թե ինչպես պարզել հանրահայտ փաստերը։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ շարունակելով.
«Հանրահայտ բաները պարզելու համար ոստիկանության կամ ԱԱԾ֊ի կարիք չկա։ Դա կարող էինք պարզել օրինակ Առավոտ օրաթերթի իրականացրած թեթև լրագրողական հետաքննությունից։ Չէ, ի՞նչ փույթ, փոխարենը կարելի է օգտվել մամուլի ազատության 34֊րդ հորիզոնականի տված հնարավորություններից ու խոսել մոտալուտ... ստալինիզմից»։
Գրառմանը կից պատգամավորը սքրինշոթ է հրապարակել:
Կարծիքներ